Երբ հետխորհրդային տարածքի համար ստեղծվեց ԱՊՀ-ն, իր առաջ շատ ավելի հավակնոտ ծրագրեր ու նպատակներ էր դրված, որոնք, ըստ էության, ժամանակը ցույց տվեց, որ կենսունակ չեն, որովհետև նախկին հետխորհրդային պետություններից յուրաքանչյուրն իր համար առանձին նպատակներ դրեց, որոնք չէին համընկնում ԱՊՀ-ի առջև դրված նպատակներին։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով ԱՊՀ-ի գործունեությանը և առաքելությանը։
Քաղաքագետը շեշտում է, որ խոսքը վերաբերում է մերձբալթյան երկրներին, Վրաստանին, Ուկրաինային, որոնք տարբեր պատճառներով դուրս եկան կազմակերպությունից։ Նրա խոսքով՝ նախասկզբնական շրջանում ԱՊՀ-ի առջև դրված նպատակները տապալված են, և դրանք ԱՊՀ-ի միջոցով հնարավոր չէ իրագործել։
Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ վերջին շրջանում ԱՊՀ-ն վերածվել է պարզապես հանդիպումների հարթակի, որն իրենից շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական, կամ տարածաշրջանային նշանակություն չունի։ «Որևէ տարածաշրջանային նշանակության հարց, կամ գլոբալ նշանակության հարց, գոնե այս պահին, այս հարթակի միջոցով հնարավոր չէ լուծել, ինչը խոսում է հարթակի ոչ կենսունակության մասին»,- կարծում է նա։
Արա Պողոսյանը նկատում է նաև, որ ԱՊՀ-ի հանդիպումը գոնե Հայաստանի համար ոչ մի էական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ ՀՀ-ի առջև դրված խնդիրները տարբերվում են այն խնդիրներից, որոնք շոշափվել են այնտեղ, կամ կիրառվել են հրապարակային քաղաքական խոսույթում։ Նա շեշտեց, որ հրապարակային քաղաքական խոսույթը տարբերվում է դրա իրական բովանդակությունից և խորքերից, որոնք քննարկվում, լուծվում, կամ չեն լուծվում խորքային գործընթացների միջոցով։
Մանրամասները՝
ձայնագրությունում։
Դավիթ Գույումջյան