Տրվեց «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի մեկնարկը
copy image url

Տրվեց «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի մեկնարկը

Ներքին 3 տարի առաջ - 23:42 09-10-2021

Հայաստանում մեկնարկել է համազգային համագործակցության հարթակը՝ «ռեԱրմենիա»-ն։ Հարթակը կոչված է համախմբել աշխարհի հայերին Հայաստանում առկա խնդիրների լուծման շուրջ։

Հոկտեմբերի 9-ին տրվեց «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի մեկնարկը։ Այն նորարարական հարթակ է, որտեղ ներկայացվում են Հայաստանի խնդիրները լուծող տարատեսակ ծրագրեր և ստանում են համագործակցության առաջարկներ և հանգանակություններ ամբողջ աշխարհից։

Հարթակում Հայաստանի ու Արցախի ապագայով հետաքրքրված մարդիկ կիսվում են գիտելիքներով, փորձով, տրամադրում են մասնագիտական, նյութական, կամ ֆինանսական աջակցություն իրենց ընտրած նախագծերին: Արցախի Մարտունու շրջանում նպատակ կա ստեղծել IT կենտրոն՝ ծրագրի շահառուներին հնարավորություն տալով ստանալ ժամանակակից ՏՏ ոլորտի կրթություն՝ 4 ուղղություններով և շուրջ 14 մասնագիտություններից։

«ռեԱրմենիա» հարթակը այս ծրագիրը մարդկային և ֆինանսական ռեսուրսներում է ներգրավել և ֆոնդհայթայթման գործընթաց սկսելու հնարավորություն ստեղծել։

Ֆոտոշարք