Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «միակ ճիշտն» է անվանել «Եդինայա Ռոսիա» կուսակցության որոշումը՝ միաձայն աջակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Միակ ճիշտը համարում եմ իմ կուսակիցների որոշումը՝ միաձայն պաշտպանել Վլադիմիր Պուտինի թեկնածությունը նախագահի պաշտոնում, իհարկե, մեզ պետք է ուժեղ, իմաստուն և հեռատես առաջնորդ, որը կկարողանա վանել չարակամներին, պաշտպանել։ երկրի ինքնիշխանությունը և պահպանել մեր հասարակության հաստատված ավանդական և մշակութային արժեքները»,- գրել է Կադիրովը՝ իր տելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Եդինայա Ռոսիայի» համագումարը միաձայն պաշտպանել էր Վլադիմիր Պուտինի թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում։