Մեր մարտիկներն ազատագրել են Մարիուպոլի վարչական շենքը և դրա վրա բարձրացրել են Ռուսաստանի դրոշը. Կադիրով

Արտաքին 3 տարի առաջ - 20:59 24-03-2022
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պնդում է, որ իր մարտիկները «ազատագրել են Մարիուպոլի վարչակազմի շենքը և դրա վրա բարձրացրել ՌԴ դրոշը»։ Այս մասին Կադիրովը գրել է Telegram-ի իր ալիքում։
«Տղաները ռադիոկապով հայտնում են, որ ազատել են Մարիուպոլի վարչական շենքը և մեր դրոշը բարձրացրել դրա վրա։ Ողջ մնացած ավազակները… լքեցին իրենց դիրքերը, ինչպես արդեն ավանդական է դարձել նրանց համար, և փախուստի դիմեցին»,- գրել է Չեչնիայի ղեկավարը:
Կադիրովը հայտնել է նաև, որ քաղաքի զուգահեռ ուղղություններով շարժվում են մյուս ստորաբաժանումները և պաշտպանում այն։

Ամենից շատ դիտված