Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ռուսական հեռուստամարաթոնի ընթացքում «Գիտություն» հանրային հարթակում խոսել է Ռուսաստանում մոբիլիզացիայի հեռանկարների մասին:
«Շատ հարցեր են հնչում, թե ճի՞շտ է արդյոք, որ մոբիլիզացիա է լինելու։ Իսկ ես պատասխանում եմ՝ ոչ ոք չպետք է մոբիլիզացիա հայտարարի։ Մենք բոլորս ինքներս պետք է մոբիլիզացվենք և կանգնենք նախագահի շուրջը»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանում արդեն փաստացի տեղի է ունենում «ծածուկ մոբիլիզացիա»: