Հայաստանում ամանորյա զեղչեր չեն լինում, թանկացումներ են լինում. հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 09:45 13-12-2023
Հայաստանում ամանորյա զեղչեր չեն լինում, թանկացումներ են լինում. հարցում

Ամեն տարի Ամանորից առաջ, թե՛ սննդամթերքի և թե՛ հագուստի խանութները հայտարարում են տոնական զեղչեր։

Սակայն շատ հաճախ դրանք ծուղակ են քաղաքացիների համար, քանի որ նույն ապրանքը, օրինակ, 2 ամիս առաջ կարելի էր գնել ավելի մատչելի գնով։

Վերջին օրերին նման խնդիրների բազմաթիվ քաղաքացիներ են բախվել, անգամ լուսանկարել և տեղադրել են սոցցանցերում, ասելով, որ խանութներում խաբեություն է տիրում։

Oragir.News-ը շրջեց փողոցներով՝ քաղաքացիներից հետաքրքրվելով՝ հավատու՞մ են, որ Ամանորից առաջ զեղչեր են լինում։

Հարցված քաղաքացիներից մեկն ասաց.

«Այդ գները արհեստական բարձրացնում են, գրում են 20% զեղչ, ու դառնում է նույն բան»։

Մի կին էլ ասաց, որ ոչ մի զեղչ էլ Հայաստանում չի լինում։


Մանրամասները՝ տեսանյութում։