Օրեր առաջ Երևանյան խանութներից հնարավոր էր բավականին մատչելի գնով ձեռք բերել շոկոլադե հավաքածու՝ բոմբոներկա։ Գերմանական արտադրության «Merci» շոկոլադե հավաքածուի փոքր տարբերակն արժեր 1900 դրամ։ Սակայն այսօր, մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ այն թանկացել է մոտ 1000 դրամով՝ դառնալով 2890 դրամ։
Նույն թանկացումներին են արժանացել շոկոլադե հավաքածուի նաև միջին չածսը՝ 4500 դրամից դառնալով 5890 դրամ, իսկ մեծը չափսը՝ 8500-ից դառնալով 10190 դրամ։
Թանկացումներից անմասն չի մնացել «Raffaello» հրուշակեղենային արտադրանքը։ Այն նույնպես թանկացել է՝ 1200 դրամից դառնալով է 1890 դրամ։
Գնային փոփոխություն չի նկատվում «ROSHEN» ֆիրմայի շոկոլադե տեսականու վրա։ Մի քանի օր առաջ այն 1450 դրամ էր, այսօր գնային փոփոխություն չնկատվեց։


