ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները քննարկել են հումանիտար հարցերով համագործակցությունը
copy image url

ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները քննարկել են հումանիտար հարցերով համագործակցությունը

Ներքին 1 տարի առաջ - 23:09 07-12-2023
ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները քննարկել են հումանիտար հարցերով համագործակցությունը: Այդ մասին ասվում է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների մասնակցությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի զինծառայողների մասնագիտական-պաշտոնեական պատրաստության պարապմունքներին և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների համատեղ զորավարժություններին։

Հստակ քայլեր են սահմանվել հումանիտար խնդիրների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսության հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված