ՌԴ-ի Բրյանսկի մարզում 8-րդ դասարանի աշակերտուհին դպրոցում հրաձգություն է սկսել
copy image url

ՌԴ-ի Բրյանսկի մարզում 8-րդ դասարանի աշակերտուհին դպրոցում հրաձգություն է սկսել

Արտաքին 1 տարի առաջ - 15:10 07-12-2023
Ռուսստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Հինշտեյնը հայտնել է, որ Բրյանսկի մարզում 14-ամյա աղջիկը դպրոց է տարել «Բեկաս-3» որսորդական հրացանը և կրակ բացել իր և իր համադասարանցիների ուղղությամբ։

Պատգամավորի խոսքով ՝ ինքնասպան եղած աղջկանից բացի, վիրավորումից մահացել է նաև նրա համադասարանցին։

Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնում են, որ Բրյանսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել:

ՌԴ Առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հայտնել է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը ՝ միջին ծանրության: