Փողասերները չեն հարգում փող աշխատող և փողի հետ աշխատող մարդկանց․ Էդգար Ղազարյան
copy image url

Փողասերները չեն հարգում փող աշխատող և փողի հետ աշխատող մարդկանց․ Էդգար Ղազարյան

Ներքին 1 տարի առաջ - 20:18 22-11-2023
Լեհաստանում ՀՀ նախկինն դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փողասերները չեն հարգում փող աշխատող և փողի հետ աշխատող մարդկանց

2003 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է բանկային աշխատողի օրը՝ ի նշանավորումը այն օրվա, երբ 1993 թվականից սովետական ռուբլու փոխարեն շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը։

Աշխատանքային օրն ավարտված է ու այդպես ել շուրջ 15.000 գրագետ, բանիմաց բանկային աշխատակիցների մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ չեն հղել ու չեն շնորհավորել ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ո՛չ էլ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյա։ Օրվա միակ նշանակալի իրադարձությունը եղավ Կենտրոնական բանակի կողմից առանց ՀՀ պետական զինանշանի հայկական նոր մետաղադրամների շրջանառության մեջ դնելու մասին հաղորդագրությունը։

Փաստորեն մարդիկ կան, ովքեր փողն են շատ սիրում, այլ ոչ թե դրա հետ աշխատող մարդկանց»։