Արգենտինայի նոր նախագահը խոստանում է լուծարել Կենտրոնական բանկը և առաջարկում է ազգային արժույթը փոխարինել դոլարով
copy image url

Արգենտինայի նոր նախագահը խոստանում է լուծարել Կենտրոնական բանկը և առաջարկում է ազգային արժույթը փոխարինել դոլարով

Արտաքին 1 տարի առաջ - 10:30 20-11-2023
Նախօրեին Արգենտինայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում հաղթել է Խավիեր Միլեյը:

Միլեյի խոսքով՝ Արգենտինային անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ:

«Արգենտինան գտնվում է կրիտիկական իրավիճակում: Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Տեղ չկա աստիճանականության, անվճռականության, կիսատ-պռատների գործերի համար», - ասել է նա որպես պետության ղեկավար իր առաջին ելույթում:

Միլեյը նշել է՝ իր հաղթանակով Արգենտինան բացում է «պատմության նոր էջ»։

Ինչպես պնդում էր քաղաքական գործիչը, նրա հետ Արգենտինան կգնա «ազատության ճանապարհով»՝ «կրկին համաշխարհային տերություն կդառնա»:

Մասնագիտությամբ տնտեսագետ Միլեյը խոստանում է լուծարել Կենտրոնական բանկը և առաջարկում է ազգային արժույթը փոխարինել դոլարով: Նա նախատեսում է լրջորեն կրճատել բյուջետային ծախսերը՝ տնտեսական խնդիրները լուծելու համար։