Ո՞րն է 2021 թվականի ամենակայուն արժույթը
copy image url

Ո՞րն է 2021 թվականի ամենակայուն արժույթը

Ավելին 3 տարի առաջ - 23:59 04-01-2022

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով համաշխարհային ճգնաժամը թուլացրել է ԱՄՆ դոլարի դիրքերը, ռուսական «Փրայմ» գործակալությանն ասել է Ռուսաստանի տնտեսական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի փորձագետ Պլեխանովա Կավա Խոջան։

Տնտեսագետի խոսքերով՝ շվեյցարական ֆրանկը նախորդ տարի դարձել է արտարժույթի շուկայում ամենակայուն արժույթը։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է Շվեյցարիայի հզոր տնտեսությամբ և վստահելի բանկային համակարգով:

2021 թվականի լավագույն եռյակում են նաև ճապոնական իենը և նորվեգական կրոնը։

«Կայուն տնտեսական իրավիճակը, ինչպես նաև վերջին տարիների ցածր գնաճի տեմպերն այս արժույթների հուսալիության հիմնական գործոններն են»,- ավելացրել է փորձագետը:

Դոլարի նկատմամբ արժեքով եռյակում են եղել Քուվեյթի դինարը, Բահրեյնի դինարը, Օմանի ռիալը և Հորդանանի դինարը։