Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կարող է 42 օրով դադարեցնել գործողությունները Գազայում
copy image url

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կարող է 42 օրով դադարեցնել գործողությունները Գազայում

Արտաքին 10 ամիս առաջ - 19:47 03-06-2024
Իսրայելը կարող է համաձայնել՝ 42 օրով դադարեցնելու մարտերը Գազայի հատվածում այնտեղ պահվող պատանդներին ազատելու համար, բայց հետո կշարունակի գործողությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը Israel Hayom-ին վկայակոչմամբ՝ այս մասին Կնեսետում հանդիպմանը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ Իսրայելը չի կարող դադարեցնել պատերազմը, քանի որ բոլոր թշնամիները հետևում են՝ տեսնելու, թե արդյոք իրենք կհանձնվեն։