Թուրքիան Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին
copy image url

Թուրքիան Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին

Արտաքին 1 տարի առաջ - 17:24 04-11-2023
Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին՝ Գազայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին խորհրդակցությունների համար։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել էր պոպուլիստ, որը զրկվել է Իսրայելի ժողովրդի աջակցությունից: Այս մասին նա լրագրողներին ասել էր ինքնաթիռում Աստանայից վերադառնալիս։

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման պատճառ է դարձել Գազայի հատվածում ստեղծված լարված իրավիճակը, որում Անկարան աջակցում է պաղեստինյան կողմին։