Ըմբիշ Յուրիկ Հովեյանը հաղթեց  ադրբեջանցի Բաբաշովին և կպայքարի բրոնզե մեդալի համար
copy image url

Ըմբիշ Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցի Բաբաշովին և կպայքարի բրոնզե մեդալի համար

Սպորտ 1 տարի առաջ - 20:53 29-10-2023
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը գոտեմարտում 2-2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Բաբաշովին և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Սամվել Սարգսյանը առաջին գոտեմարտում 10-0 հաշվով հաղթեց ամերիկացի մրցակցին, իսկ երկրորդում զիջել է մրցակցին։

Մանվել Խաչատրյանը գոտեմարտում 3-2 հաշվով հաղթեց ուկրաինացի մարզիկին և նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար։