Ըմբշամարտիկ Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
copy image url

Ըմբշամարտիկ Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Սպորտ 3 տարի առաջ - 15:15 04-10-2021

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արման Ավագյանը Նորվեգիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար։

Մեր 79 կգ քաշային ըմբիշն այսօր կայացած սփոփիչ մրցաշարում նախ հաղթեց իտալացի Արոն Կանևային, ապա ֆրանսիացի Սաֆրեդիմ Ալեկմային։

Բրոնզե մեդալը նա կվիճարկի վրացի Նիկա Կենտչաձեի հետ: Մրցամարտը տեղի կունենա այսօր երեկոյան։