«Էրեբունի» սգո սրահի բակում 68-ամյա կին է հանկարծամահ եղել․ shamshyan.com
copy image url

«Էրեբունի» սգո սրահի բակում 68-ամյա կին է հանկարծամահ եղել․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 18:42 29-10-2023
Հոկտեմբերի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Խաղաղ Դոնի փողոցում գործող «էրեբունի» սգո սրահ, որի բակում հայտնաբերել են կնոջ դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 68-ամյա Անահիտ Ս.-ն է, ով հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։