Հայաստան բռնագաղթած 103-ամյա արցախցին հանկարծամահ է եղել․ Shamshyan.com
copy image url

Հայաստան բռնագաղթած 103-ամյա արցախցին հանկարծամահ է եղել․ Shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 17:25 30-09-2023
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Արարատի մարզում հանկարծամահ է եղել Արցախի Հանրապետությունից բռնագաղթած մի քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 10։00-ի սահմաններում «Արտաշատ» ԲԿ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետության Վանք գյուղի բնակիչ 103-ամյա Մեսրոպ Տ․-ն է։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։