Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Արցախի հանրապետության վրա, թիրախավորել նաև խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ հարյուրավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ։
Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ճշտելու, թե քանի՞ զոհված զինծառայող է հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Մեր հարցին ի պատասխան նախարարությունից հայտնել են․
«Սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհվածներից թվով 148-ը 15․10․2023 թվականի դրությամբ հուղարկավորվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»։
Անի Ներկարարյան