Այսօր տեղեկություն ստացանք, որ ԶՈւ-ում արտակարգ և շատ ցավալի դեպք է տեղի ունեցել և այդ ցավալի դեպքի համար հակահրդեհային պատրաստության համար համապատասխան աշխատանքներ, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնող պատասխանատուները, ընդ որում բարձրաստիճան պատասխանատուները պետք է պատասխան տան։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օահնյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի զորամասի կացարանում բռնկված հրդեհին, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։
«Կրկնում եմ, ցավալի միջադեպ է։ Եթե մենք ունենում ենք զոհեր և կորուստներ մարտական գործողությունների ժամանակ՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ, դա որևիցե կերպ ընկալելի է, գտնում ենք, որ առանց անձնազոհության ու հերոսների չի կարելի պաշտպանել մեր հայրենիքի։ Ապա հարաբերական խաղաղ պայմաններում, ոչ մարտական գործողությունների ժամանակ այդպիսի կորուստներ ունենալը մեր ժողովրդի համար պարզապես անթույլատրելի է»,-ասաց նա։