Սիրիան հայտարարել է Հալեպի օդանավակայանին հասցված իսրայելական նոր հարվածի մասին
copy image url

Սիրիան հայտարարել է Հալեպի օդանավակայանին հասցված իսրայելական նոր հարվածի մասին

Արտաքին 1 տարի առաջ - 10:40 15-10-2023
Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը Իսրայելի հարվածից հետո։ Այս մասին հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ իսրայելցի զինվորականները օդային հարված են հասցրել օդանավակայանին Միջերկրական ծովից՝ սիրիական Լաթաքիա նավահանգստից դեպի արեւմուտք։

«Հրթիռային հարձակումների հետևանքով նյութական վնաս է հասցվել, և օդանավակայանը կրկին շարքից դուրս է եկել»,- հայտնել են Սիրիայի պաշտպանության նախարարությունից։

Հալեպի միջազգային օդանավակայանը շահագործման էր վերադարձել միայն մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան՝ իսրայելական նախորդ հարվածներից երկու օր չանցած:

Իսրայելը պաշտոնապես չի հայտարարել Հալեպի օդանավակայանի վրա նոր հարձակման մասին։ Սակայն ավելի վաղ երկրի Պաշտպանության բանակը (IDF) հայտնել էր, որ հրետանին սկսել է հարվածներ հասցնել սիրիական տարածքին՝ ի պատասխան գնդակոծության։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Սիրիայից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ և ընկել բաց տարածքներում:

Վերջին անգամ Իսրայելը հարձակվել է Հալեպի օդանավակայանի վրա հոկտեմբերի 12-ին։ Նույն օրը հարձակման է ենթարկվել Դամասկոսի օդային նավահանգիստը։ Երկու օդանավակայաններն էլ դադարեցրել էին գործունեությունը։