Իսրայելական ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը
copy image url

Իսրայելական ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը

Արտաքին 1 տարի առաջ - 10:30 28-08-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին, ինչի հետևանքով օդանավակայանը շարքից դուրս է եկել։ Այս մասին տեղեկացնում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարությանը։

«Իսրայելցի հակառակորդը Սիրիայի դեմ նոր ագրեսիվ գործողություն է իրականացրել և ժամը 04։30-ին հրթիռային հարված հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին։ Արդյունքում վնասվել է թռիչքուղին և նյութական վնաս է պատճառվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Սիրիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է Միջերկրական ծովի կողմից։

Պաշտոնական Դամասկոսը հայտնում է, որ սա այս տարվա սկզբից ի վեր Իսրայելի 22-րդ հարվածն է սիրիական տարածքին։

Ամենից շատ դիտված