ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սամվել Բաբայանի հայտարարությունները ամենատարբեր դիտանկյուններից քննարկվել են, մարդիկ իրենց մտածածը ամենակոշտ ձևով հնչեցրել են, բայց հայտարարությունն այն մասին, որ ինքը առանց որևէ խնդրի անցել է, հարվածի տակ է դրել բոլոր այն մարդկանց, ովքեր հավանաբար ադրբեջանական «սև ցուցակներում» էին։
«Պատահական չէ, որ այսօր արդեն բազմաթիվ տեղեկություններ կան տարբեր մարդկանց մեքենաների շատ ավելի խիստ և մի քանի անգամ ստուգումների մասին, նկատելի է, որ որոշ կոնկրետ մեքենաների հանդեպ կա ուշադրություն և այլ։ Կան որոշակի գործողություններ, որոնց մասին դեռևս վտանգավոր եմ համարում շատ մանրամասներ բացել։ Բայց այն, որ երեկվանից ադրբեջանական կողմը որոշակի միջոցառումներ է ձեռնարկում, չի սահմանափակվում միայն Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածով»,-ասաց նա։
Նա շեշտեց, որ ցանկացած հայի ձերբակալություն խիստ մտահոգիչ է։
Մանրամասները՝ տեսանյութում։