«Ես պարոն վարչապետի հետ ծանոթացել եմ 2012թ․ և շատ բարձր եմ գնահատել իր շատ արժանիքներ, գծեր, կարևորել եմ իր անձը և որոշում եմ կայացրել, նաև՝ իր համաձայնությամբ, լինել այդ թիմում»,- ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա նշել է, որ բոլորն ունեն իրենց թերությունները. «Վարչապետն ուներ թերություն՝ ինքն իրեն համարում էր բացառիկ։ Դե, հիմա, մենք էլ ամբիցիոզ մարդիկ ենք, և ես սարսափելի բան չէի նկատում։ Բայց ժամանակը գնաց, և իր մոտ այդ ամենը սրվեց, խորացավ։ Նրա բացառիկության զգացողությունը զգացել եմ մեկ տարի առաջ․ արդեն որևէ մեկին չէր լսում»։
Պատգամավորը նաև շեշտել է, որ ցուցակներում հայտնվել է, քանի որ զրո չի եղել, և իրենից բան է ներկայացրել։