Դատավորների ընդհանուր ժողովը կրկին դռնփակ կանցկացվի, քվորում կա 
copy image url

Դատավորների ընդհանուր ժողովը կրկին դռնփակ կանցկացվի, քվորում կա 

Ներքին 1 տարի առաջ - 15:51 08-09-2023
Դատավորների ընդհանուր ժողովն այս անգամ էլ դռնփակ կանցկացվի։ Ժողովի սկզբում դատավորները քվեարկությամբ որոշում են կայացրել այս անգամ էլ նիստն անցկացնել առանց լրագրողների մասնակցության։
Գործող 295 դատավորից նիստին ներկա է շուրջ 190-ը։

Դատավորներն այսօր ընդհանուր ժողով են հրավիրել, որի օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր հանդիսացող և դատավոր չհանդիսացող անդամների ընտրությունն է։

Չնայած ԲԴԽ կայքում դատավոր հանդիսացող անդամի թեկնածուների վերաբերյալ տվյալներ առկա չեն, սակայն հայտնի է, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյաը նկրկին առաջադրվել է։

Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի միակ թեկնածուն «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անդամ Անի Չատինյանն է։