Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի «Առաջին տիկնանց և ամուսինների» ամենամյա գագաթնաժողովին
copy image url

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի «Առաջին տիկնանց և ամուսինների» ամենամյա գագաթնաժողովին

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 10:39 06-09-2023
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցում է «Առաջին տիկնանց և ամուսինների» ամենամյա գագաթաժողովին: Այս մասին տեղեկությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։

Գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկու նախաձեռնությամբ։ Թեման հոգեկան առողջությունն է, և հյուրերը ելույթ կունենան պանելային քննարկումների ժամանակ:

2023-ի գագաթաժողովին մասնակցում են Դանիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Ալբանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Կիպրոսի, Իսպանիայի և այլ երկրների առաջնորդների կանայք և ամուսիններ, բարձրաստիճան պաշտոնյաներ։