Ընդդիմադիր տիկնանց՝ պաշտոնազրկում, իշխանական պատգամավորներին՝ պարգեւավճարներ եւ պաշտոններ
copy image url

Ընդդիմադիր տիկնանց՝ պաշտոնազրկում, իշխանական պատգամավորներին՝ պարգեւավճարներ եւ պաշտոններ

Ներքին 1 տարի առաջ - 12:01 22-04-2023
Գործող իշխանության երկակի ստանդարտները բոլոր չափ ու սահմանները անցել են։ Իշխանությունը շապիկ պատռելով նախաձեռնում է ընդդիմադիրներին պատժելու գործընթացներ ընդամենը հայտարարությունների, գրառումների համար։

Խոսքը այս պարագայում Թագուհի Թովմասյանի մասին է, ում ցանկանում են զրկել մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից միայն այն պատճառով, որ լինելով հանձնաժողովի նախագահ՝ նկատողություն չի հայտարարել Էդգար Ղազարյանին՝ 2018-ի հեղափոխությունը թուրք-ադրբեջանական անվանելու համար։

Այդպես գործող իշխանությունը զրկել էր Նաիրա Զոհրաբյանին նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ իր էջում իշխանության աջակիցներին «ժեխ» անվանելու համար։

Սակայն հարց է առաջանում՝ իսկ իշխանությունը հետեւո՞ւմ է իր սեփական խոսքերին, արածներին եւ չարածներին, այսինքն՝ եթե ընդդիմադիր տիկնանց հեռացնում են հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ուրեմն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին քաղաքացու վրա թքելու համար առնվազն հրապարակի մեջտեղում պետք է կախել, Արթուր Հովհաննիսյանի լեզուն է պետք կտրել համանման սպառնալիք հնչեցնելու համար, նույն ճակատագիրը սպասվում է նաեւ Անդրանիկ Քոչարյանին, Վահագն Ալեքսանյանին եւ ՔՊ-ական մյուս սանձարձակներին․․․

Այլապես ստացվում է, որ իշխանությանը կարելի է թքել, սպառնալ, հայհոյել, բռնություն գործադրելու հրաման տալ, վիրավորել, իսկ այ ընդդիմադիր կանայք չեն կարող անգամ որեւէ ելույթ ունենալ, որեւէ գրառում է անել․․․

Այսպիսին են բարքերը ժողովրդավարության բաստիոնում։

Ամենից շատ դիտված