Մեզ առաջարկեցին օր, ժամ գրել հանդիպման համար։ Այս մասին այսօր ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո Oragir.News-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի ծնողը։
«Ես տեղեկացրեցի, որ մենք տեղ չունենք գնալու։ Պարտավոր են մեզ ընդունել, մեր տղերքից ու անհետ կորածների թեման քննարկելուց ավելի կարեւոր թեմա, ինձ թվում է պիտի չլինի։ Անձամբ Աբազյան Արմենը պիտի հանդիպի»։