Բերձորի միջանցքը բացելու բանալին ՀՀ կառավարության շենքում է գտնվում

Ներքին Ուղիղ խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 12:30 17-08-2023
Կարծում եմ՝ Բերձորի միջանցքը բացելու բանալին Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում է գտնվում։ Այս մասին նշեց այսօր կառավարության դիմաց Արցախի շրջափակման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը՝ անդրադառնալով նախօրեին Արցախի շրջափակման հարցով տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։

Քաղաքացին ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն իր ողջ թիմով պետք է հեռանա, քանի դեռ նա չի ստորագրել նոր կապիտուլյացիայի փաստաթուղթը՝ ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի մասին։ Նրա խոսքով՝ ներկայիս կառավարությունը մեր երկրի համար չարորակ ուռուցք է դարձել, և քանի դեռ այս կառավարությունը չի հեռացել, որևէ խնդիր հնարավոր չի լինի լուծել։

Քաղաքացին նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Հայաստանի բնակչությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ իրավիճակը փոխելու համար։ Նրա խոսքով՝ մեր փոխարեն, որևէ մեկը դա չի անելու։

Մանրամասները՝ տեսանյությում․

Ձեզ գուցե հետաքրքրի