Իշխանությունները ոչինչ չեն անում անհետ կորածներին գտնելու համար

Ուղիղ խոսք Ներքին 1 տարի առաջ - 17:40 04-08-2023
Իշխանությունները ոչինչ չեն անում անհետ կորածներին գտնելու համար։ Կառավարության դիմաց այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ այս մասին նշեց անհայտ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Վերջինս նշեց, որ իրենց հավաքվելու նպատակը անհայտ կորած զինծառայողներին գտնելն է, կամ վերջիններիս մասին տեղեկություն իմանալը։ Նրա խոսքով՝ այսօրվա իշխանություններն՝ իրենց պարգլխի գլխավորությամբ այս ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկում։

Ղուկասյանը նաև հիշեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որում վերջինս նշել էր, որ գերիներն իր համար գոյություն չունեն։ Անհայտ կորած զինծառայողի հորեղբոր համոզմամբ՝ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ ուղերձ հղեց, որ գերիներն իրենց պետք չեն։

Մանրամասները՝ տեսանյութում․