ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում, ամեն ինչ փորձում են թողնել ռուս խաղաղապահների վրա. Արծվիկ Մինասյան
copy image url

ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում, ամեն ինչ փորձում են թողնել ռուս խաղաղապահների վրա. Արծվիկ Մինասյան

Ներքին 2 տարի առաջ - 14:25 14-12-2022
Ադրբեջանի նպատակն է շրջափակման ենթարկել Արցախը, մարդկանց մղել մահվան, կամ ստիպել, որ հետագայում Արցախը հայաթափվի, որը համարժեք է ցեղասպանությանը, ըստ էության, Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նպատակները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Ամբողջ հարցն այն է, որ ՀՀ իշխանություններն այս պահի դրությամբ ոչինչ չեն անում, ամեն ինչ փորձում են թողնել ռուս խաղաղապահների վրա, սա աբսուրդ է։ Իհարկե, ռուս խաղաղապահների հիմնական առաքելությունն է ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումն այս միջանցքում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է ձեռքերը լվանա ու մի կողմ քաշվի։ Հայաստանն իր հայրենակիցներին ուղիղ պաշտպանության պարտավորություն ունի»,-ասաց նա՝ հավելելով, որ ռուս խաղաղապահների վրա ամեն ինչ բարդելը ամենաստոր քայլն է։