Ամենավերջին հայհոյանքներ տվող մարդուն ընտրում եք ԲԴԽ անդամ, սա է ձեր արդարադատության համակարգը

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 15:38 20-01-2025
«Բրավո, Ալեքսանդր Սիրունյանի կենսագրությունը նման առոգնությամբ ընթերցելու համար։ Բոլորս ճանաչում ենք Սիրունյանին, դուք էլ եք ճանաչում, ու նրան հատուկ որակներ չի հաղորդում ձեր այդ առոգանությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից ԲԴԽ անդամ Ալեքսանդր Սիրունյանի կենսագրությունը ներկայացնելուց հետո։ Նշենք, որ ընդդիմությունը դեմ է Սիրունյանի թեկնածությանը, քանի որ նա աչքի է ընկել Ֆեյսբուքում արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածմամբ։

«Ինչպիսի՞ չափանիշներով է առաջնորդվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սույն անձնավորությանը բերելով և ներկայացնելով մեր դատին։ Իր քաղաքական «չեզոքությա՞մբ» է առաջնորդվել, դուք հայտնեցիք, որ սույն անձնավորությունը հանդիսանում է ՔՊ անդամ, թեպետ նշված է, որ ԲԴԽ անդամը պետք է քաղաքական չեզոքությամբ օժտված լինի։ Գուցե բարոյական չափանիշնե՞րը, անբիծ հրապարակային գործունեությո՞ւնն է հանդիսացել չափորոշիչ, որ բերել, ներկայացրել եք մեր դատին»,- հարցերն ուղղելով Արթուր Հովհաննիսյանին՝ ասաց Ագնեսա Խամոյանը։

Ամենից շատ դիտված