Եթե Ալեն Սիմոնյանի թքելը հանդուրժեմ, պիտի հանդուրժեմ, թե ինչպես են նախկինները թքել ինձ վրա. Գասպարի

Ուղիղ խոսք Ներքին 1 տարի առաջ - 16:50 03-08-2023
«Ալեն Սիմոնյանը թքել է ոչ թե մեկ մարդու, այլ բոլորիս վրա, օրենքների, երկրի և պետության վրա»,- այսպիսի գրությամբ պաստառով հասարակական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր բողոքի ակցիա էր անցկացնում կառավարության շենքի մոտ։

Գասպարին, ով իր ակցիան իրականացնում էր պառկած, ընդգծեց, որ մարդու վրա թքելն անընդունելի է՝ անկախ այն բանից, թե այդ մարդն ով է։

«Եվ ցավալի է, որ երկրի երկրորդ դեմքն է դա կատարում և քրեական հանցագործի վարքագիծ է ցուցաբերում և ասում է՝ լավ եմ արել, երևանցի տղա եմ։ Ես չեմ կարող դա հանդուրժել, եթե հանդուրժեմ, դա միևնույնն է, որ հանդուրժեմ, թե նախկինները ինչպես են թքել ինձ վրա։ Չեմ կարող դա հանդուրժել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.