Ադրբեջանն Աղդամում 30 հազար հոգանոց բանտ է կառուցում. հայ հասարակությունը պետք է արթնանա թմբիրից

Ուղիղ խոսք Ներքին 1 տարի առաջ - 13:50 02-08-2023
Հայ հասարակությունը պետք է արթնանա թմբիրից և հասկանա, որ պետականության կորստի վտանգն արդեն Հայաստանի գլխին է կախված։ Այս մասին այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ կայացած բողոքի ակցիայի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։

Վերջինս ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Ադրբեջանն Աղդամում 30 հազար հոգանոց բանտ է կառուցում՝ նշելով, որ դա իր քաղաքացիների համար չի անում։ Քարամյանի համոզմամբ՝ Ադրբեջանն այդ բանտը կառուցում է, որպեզսի այնտեղ բանտարկի Արցախի բնակիչներին։

Նա կարծում է, որ հայերը պետք է հասկանան, թե ինչ է պետք անել, ինչպես հասկացել են 1991 թվականին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ձեզ գուցե հետաքրքրի