Երեկ խորհրդարանում
կրքերը թեժացան, երբ ՔՊ-ական պատգամավորները սկսեցին ընդդիմադիրներին մեղադրել Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը ներկա չլինելու և նրա հիշատակը չհարգելու մեջ։
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն իր ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանին նկատողություն արեց ԱԺ նախագահի հետ դու-ով խոսելու համար և հարցրեց․ «Դուք դաստիարակություն ստացե՞լ եք։ Չգիտեք, որ չի կարելի դու-ով խոսել։ Ինչ որ լսում ես, սուս, ձայնդ, պարոն Մինասյան լուռ, հանգիստ, առանց հավելյալ տվայտանքների»։
Այսօր
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Թևան Պողոսյանը, խոսելով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից, ասաց, որ տեղի ունեցածը հարիր չէր ԱԺ-ին։
Պողոսյանն ասաց, որ մենք մի բան պետք է դիտարկենք՝ նպատակը ո՞րն էր ԱԺ այդ օրվա իշխող խմբակցության՝ օրվա օրախնդիրը շեղելը, ինչը արեցին։ «Եթե դուք վերցնում եք հիմքը, որ պետք է զբաղվեին ազգային շահերի քննարկաման խնդրով, այդ ժամանակ տեղի ունեցողը աննորմալ է, բայց երբ դու գիտես, որ այդ մարդկանց նպատակն է սին, հորինված պառակտիչ օրակարգեր տանել առաջ, ապա ինչից ենք զարմանում»,- նշեց քաղաքագետը։
Քաղաքագետը նկատում է՝ չլիներ Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի հարցը՝ այլ բան կքննարկեին։ «Չլիներ ինչ-որ մահի խնդիր՝ այդ օրը կքննարկեին ինչ-որ մի այլ բան, ասենք՝ դուք գեղեցիկ չեք կամ ում կարկանդակը ուտել»,- ասաց քաղաքագետը և ավելացրեց, որ այստեղ խնդրի արմատը ոչ թե մահանալ-չմահանալն էր որևէ մեկի կամ հոգեհանգիստը, այլ այն, որ օրակարգը այնպես շեղել, որ չլինի իրական, գլխավոր խնդիրը, որը կապված է Արցախի շրջափակման, ազգային հարցերի և այլ շատ հարցերի հետ։
Դիտարկմանը, որ միջադեպի ժամանակ նաև վիրավորական արտահայտություններ հնչեցրին՝ Պողոսյանն արձագանքեց. «Երբ որ պետք է օրակարգը փչացնեն, ի՞նչ են անում, երբ է հայկական թեմայի մեջ հարցը լուծվում, երբ որ տանում են անձնական դաշտ։ Դրա համար տանում են անձնական դաշտ, իրենք շատ լավ այս թատրոնը կարողանում են խաղալ»։
Պողոսյանը նկատեց. «Երբ որ ընդդիմությունը այնտեղ չի, ստիպված այլ բան են հորինում սրանից դուրս, երբ որ էնտեղ է, հեն ա ձեռքերն է ընկել, միանգամից իրենց վրա են հորինում։ Այսօր ամենահեշտ բանն է․ մի հատ կարճ մեղադրանք ես գցում մեկի վրա և դրանից հետո ամբողջ օրակարգը գնում է իրենց ուզածով և բոլորը մոռանում են Արցախի շրջափակումը, անվտանգային լուրջ խնդիրներ կան։ Այսօր այս թատրոնն են խաղում, վաղը ուրիշ կլինի, բոլոր առիթները իշխանությունը օգտագործում է՝ կլինի կառավարության նիստը, թե կլինի ԱԺ նիստերը, թե կլինեն այլ նիստեր»։