ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները արդարացված են. Բլինքեն
copy image url

ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները արդարացված են. Բլինքեն

Արտաքին 1 տարի առաջ - 13:30 13-06-2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարի վերաբերյալ Թուրքիայի արտահայտած անվտանգության մտահոգությունները արդարացված են։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Բլինքենը շեշտել է, որ և՛ Ֆինլանդիան, և՛ Շվեդիան անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել Թուրքիայի մտահոգությունները լուծելու համար։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները կարծում են, որ Շվեդիան պետք է պաշտոնապես միանա ՆԱՏՕ-ին:

«ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները և ԱՄՆ-ն այժմ կարծում են, որ Շվեդիան պետք է պաշտոնապես միանա ՆԱՏՕ-ին: Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»,- ասել է Բլինկենը՝ Վաշինգտոնում Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ կայացած հանդիպման ընթացքում:

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ այս շաբաթ Թուրքիայի, Շվեդիայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ կկայանա ևս մեկ հանդիպում՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով։