Թուրքիայի մեջլիսի գլխադասային հանձնաժողովը կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը
copy image url

Թուրքիայի մեջլիսի գլխադասային հանձնաժողովը կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը

Արտաքին 1 տարի առաջ - 17:14 14-11-2023
Թուրքիայի մեջլիսի գլխադասային՝ միջազգային հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 16-ին կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Փաստաթղթի քննարկումը հանձնաժողովում կսկսվի այս հինգշաբթի։ Դրա հաստատումից հետո այն կներկայացվի խորհրդարանի քվեարկությանը»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ չնշելով, թե որքան կտեւի փաստաթղթի դիտարկումը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը ստորագրել եւ այն խորհրդարան է ուղարկել դեռևս հոկտեմբերի 23-ին։ Թուրքական իշխանություններն ավելի վաղ հայտարարում էին, որ հնարավոր է Շվեդիայի հայտի քննարկումը հոկտեմբերին։

Արձանագրությունը ներկա պահին վավերացրել են դաշինքի 31 երկրներ, այն հավանության չեն արժանացրել միայն Թուրքիան եւ Հունգարիան։

Փաստաթղթի շտապ վավերացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՆԱՏՕ-ի, Թուրքիայի եւ Շվեդիայի միջեւ հուլիսին Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ գագաթաժողովից առաջ, բայց թուրքական կողմը այն ժամանակ մի շարք պայմաններ էր առաջադրել, ներառյալ համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում եւ ԵՄ-ի հետ տնտեսական եւ վիզային ինտեգրման արագացումը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի