Բաքուն հայտնում է Քիշնևում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին, Երևանը՝ հերքում է
copy image url

Բաքուն հայտնում է Քիշնևում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին, Երևանը՝ հերքում է

Արտաքին 1 տարի առաջ - 22:00 26-05-2023
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են հաջորդ շաբաթ Քիշնևում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Աբդուլլաևան ասել է Փարիզում լրագրողների հետ ունեցած զրույցում։

Ադրբեջանական կողմը դիվանագիտական աղբյուրներին հղումով հայտնում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակով բանակցություններ կվարեն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

Աբդուլլաևան ընդգծել է, որ դա կլինի «պատմական հնարավորություն, որը չպետք է բաց թողնել»։ «Մենք հուսով ենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիր»,- ասել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Քիշնևի հանդիպման օրակարգում խաղաղության համաձայնագրի ստորագրումը ներառված չէ։

Ամենից շատ դիտված