Կա՛մ աջակցում եմ ՀՀ իշխանություններին, կա՛մ կոշտ քննադատում․ «Հրապարակ»
copy image url

Կա՛մ աջակցում եմ ՀՀ իշխանություններին, կա՛մ կոշտ քննադատում․ «Հրապարակ»

Մամուլ 1 տարի առաջ - 08:48 23-05-2023
«Հրապարակ»-ը գրում է․

«Տեւական դադարից հետո Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանգստյան օրերին Փաշինյանին ուղղված հասցեական քննադատությամբ հանդես եկավ՝ մի բան, որը չէր անում պաշտոնավարման վերջին շրջանում եւ պաշտոնանկությունից հետո։ Նա Արցախի Հակոբավանքից ուղիղ եթերում անդրադարձավ Փաշինյանի եւ նրա կնոջ՝ վերջին շրջանի մի քանի հայտարարություններին, ապա դիմեց Փաշինյանին. «Դուք վտանգավոր բան եք անում»։


Արցախյան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Վարդանյանի եւ խորհրդարանական ու արտախորհրդարանական որոշ ուժերի միասնությամբ ձեւավորված ճակատում վերջին օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում, եւ այդ քննարկումների ժամանակ էլ որոշել են, որ հարկավոր է հստակ գծեր սահմանել՝ կա՛մ աջակցում ես ՀՀ իշխանություններին, կա՛մ կոշտ քննադատում՝ չտրվելով վերջիններիս սադրանք-մեղադրանքներին, թե Հայաստանի փողերով են Արցախը պահում»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։