Քրոնիկ հիվանդ դատապարտյալին դուրս են գրել հիվանդանոցից, քանի որ նրա փաստաբանը Փաշինյանին քննադատում է
copy image url

Քրոնիկ հիվանդ դատապարտյալին դուրս են գրել հիվանդանոցից, քանի որ նրա փաստաբանը Փաշինյանին քննադատում է

Ներքին 3 տարի առաջ - 16:29 15-03-2022
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Պերճ Մկրտչյանը հացադուլ է հայտարարել։ Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իր 32-ամյա պաշտպանյալին անհիմն կերպով «Արմավիր» ՔԿՀ-ի հիվանդանոցից դուրս են գրել.
«Նա պահանջում է, որ բուժեն, ոչ թե ինքնուրույն նույնիսկ զուգարան գնալու ունակություն չունեցող, երկու ոտքը կոտրված կալանավորին դուրս գրեն «Արմավիր» ՔԿՀ-ի հիվանդանոցից»։

Պաշտպանն ասաց, որ Պերճ Մկրտչյանին դուրս են գրել, քանի որ ինքը քննադատում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Այսինքն՝ ոչ թե կալանավորի քաղաքական հայացքների, այլ փաստաբանի ընդդիմադիր լինելու համար են նրա հետ այդպես վարվել։ Դատապարտյալը քրոնիկ հիվանդ է, նա ունի նաև կրունկոսկրերի դեֆորմացիա։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված