Հակահարձակման արդյունքում Ուկրաինային չի հաջողվի ամբողջովին վերականգնել իր ինքնիշխանությունը. Զելենսկի
copy image url

Հակահարձակման արդյունքում Ուկրաինային չի հաջողվի ամբողջովին վերականգնել իր ինքնիշխանությունը. Զելենսկի

Արտաքին 1 տարի առաջ - 15:45 11-05-2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեռևս չի կարող ասել՝ Ուկրաինան կկարողանա՞ լիովին վերականգնել իր ինքնիշխանությունը առաջիկա հակահարձակումից հետո, թե՞ ոչ, քանի որ Ռուսաստանի սկսած պատերազմը շարունակվում է։ Այս մասին Զելենսկին ասել է BBC-ին տված հարցազրույցում։

Զելենսկին միևնույն ժամանակ չի արձանգանքել այն պնդմանը, որ առաջիկա հակահարձակման սպասելիքները չափազանց մեծ են։ Նրա խոսքով՝ հակահարձակման ժամանակ ամեն ինչ անելու են, որ ռուսական ուժերը փախչեն իրենց վերահսկողության տակ անցած տարածքներից։ «Իսկ թե ուր կհասնի, ես, ճիշտն ասած, կարծում եմ՝ դա կախված է մեր ոգուց։ Ինչքան հզոր լինենք հակահարձակման մեջ, այնքան նրանք հեռու կփախչեն իրենց մետ ինչ-որ տեղ։ Կարծում եմ՝ դա ամենակարևորն է»,- ասել է նա։

Վերջինս չի նշել, թե հակահարձակման ժամանակ ուկրաինական ուժերը մինչև ուր կհասնեն։ Նա միևնույն ժամանակ կարծում է, որ ուկրաինական կողմը կհասնի համապատասխան արդյունքի։ «Բայց ես չեմ կարող ասել, որ այս հակահարձակումից անմիջապես հետո Ուկրաինայի ինքնիշխանությունը լիովին կվերականգնվի, քանի որ սա պատերազմ է»,- հայտարարել է նա։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևը դեմ է սառեցված հակամարտության պահպանմանը, ինչը ցանկանում է Ռուսաստանը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը նպատակ ունի առաջխաղացում ապահովել, ազատագրել ուկրաինական տարածքները, կանխի հակամարտության սառեցումը և Մինսկի համաձայնությունների կրկնությունը։ Նա պնդել է, որ Ռուսաստանին ձեռնտու է հակամարտության սառեցումը, դրանից շահում են նաև որոշ այլ երկրներ։

Զելենսկին հավելել է, որ հակամարտության սառեցումը Ռուսաստանին հնարավորություն կտա վերականգնել իր ուժերը և պատրաստվել նոր հակամարտության։






Ամենից շատ դիտված