Ընդունելության քննությունների առաջին փուլին կմասնակցի 13,360 դիմորդ
copy image url

Ընդունելության քննությունների առաջին փուլին կմասնակցի 13,360 դիմորդ

Ներքին 3 տարի առաջ - 11:59 12-05-2021

ԿԳՄՍՆ տեղեկացնում է, որ մայիսի 10-ին ավարտվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման առաջին փուլը։

Այս փուլում ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13,360 դիմորդ (Արցախի Հանրապետության դիմորդները ներառյալ)։Այս մասին տեղեկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը։

Ըստ առարկաների՝ առավել մեծաթիվ են «Մաթեմատիկա», «Անգլերեն» «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաներից քննություն հանձնողները:

Մասնավորապես, «Մաթեմատիկայի» քննության համար հայտագրվել է 5185, «Անգլերենի» քննության համար` 4342, իսկ «Հայոց լեզու և հայ գրականության» համար` 4074 դիմորդ:

Հայտերի ընդունելությունը կատարվել է առցանց` dimord.am էլեկտրոնային հարթակում: Առաջին փուլում դիմորդները հայտագրել են մեկ բուհի մեկ մասնագիտություն՝ անվճար և վճարովի համակարգեր:

Հունիսի 26-ից հուլիսի 1-ը կկատարվի երկրորդ փուլով դիմում-հայտերի ընդունելությունը։

Հուլիսի 19-26-ը կատարվելու է լրացուցիչ փուլի հայտագրումը։