ԱՄՆ ռազմաօդային ուժերի լեյտենանտը ձերբակալվել է Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի գործում ներգրավված լինելու կասկածանքով
copy image url

ԱՄՆ ռազմաօդային ուժերի լեյտենանտը ձերբակալվել է Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի գործում ներգրավված լինելու կասկածանքով

Արտաքին 2 տարի առաջ - 15:50 14-04-2023
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի ռազմաօդային ուժերի ազգային գվարդիայի հետախուզական օդային ստորաբաժանման 21-ամյա լեյտենանտ Ջեկ Թեյշեյրան ձերբակալվել է՝ Պենտագոնից գաղտնի ռազմական տեղեկատվություն պարունակով փաստաթղթերի արտահոսքի գործընթացում ներգրավված լինելու կասկածանքով։ Ինչպես փոխանցում է BBC-ն, այս մասին հայտնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն։

Հաղորդվում է, որ վերջինիս ձերբակալել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչները։ Տարածված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես Թեյշեյրան ղեկավարում Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ նշանակության ջոկատի զինվորները։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ Թեյշեյրան 20-30 հոգանոց մասնավոր համացանցային խմբի կուրատորն էր, որտեղ տեղադրվել էին Պենտագոնի տվյալները։ Ինքը՝ Թեյշեյրան, ծառայել է Ազգային գվարդիայի օդային ուժերի 102-րդ հետախուզական թևում՝ Օտիս բազայում։ Իր ծառայողական պարտականությունների շրջանակներում նա պատասխանատու էր ստորաբաժանման կապի համակարգերի և համակարգիչների սպասարկման համար։

Նշվում է, որ չնայած լեյտենանտն իր ծառայությունը սկսել է 2022 թվականի աշնանը, նա արդեն Պենտագոնի համակարգչային ցանցի միջոցով հասանելիություն է ստացել ռազմական հետախուզության համակարգերին, որն ավելի հայտնի է որպես Համաշխարհային հետախուզական հաղորդակցման համակարգ:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Պենտագոնը սահմանափակել է իրեն պատկանող և համացանց արտահոսած փաստաթղթերի և գաղտնի տեղեկությունների հասանելիությունը։

Ամենից շատ դիտված