Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածից Գազայում ավերվել է Աշխատանքի նախարարության շենքը
copy image url

Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածից Գազայում ավերվել է Աշխատանքի նախարարության շենքը

Արտաքին 3 տարի առաջ - 17:21 16-05-2021

Ըստ Ռիա Նովոստիի` պաղեստինյան անկլավի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Սալյամա Մարուֆը հայտնել է Գազայում Աշխատանքի նախարարության շենքին Իսրայելի ռազմաօդային ուժերի հասցրած անուղղելի վնասի մասին:

Նա նշել է, որ իսրայելական ինքնաթիռները մայիսի 16-ի առավոտյան կրակել են Գազայի կենտրոնում գտնվող շենքերի ուղղությամբ: Արդյունքում Աշխատանքի նախարարության շենքն ամբողջությամբ ավերվել է:

Իսրայելի պաշտպանության ուժերն իրենց հերթին հայտնել են, որ ինքնաթիռների թիրախը եղել է ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարի տունը Ջաբալիայում:

Հիշեցնենք, որ իսրայելական բանակի եւ պաղեստինյան խմբավորումների միջեւ Գազայի հատվածում ռազմական բախումները սկսվել են մայիսի 11-ի երեկոյան: Ըստ պաղեստինյան իշխանությունների հաղորդած տվյալների` պաղեստինցի զոհերի թիվը 170 հոգի է, իսկ վիրավորներինը` 1200: Իսրայելում զոհվել է 11 հոգի, վիրավորվել 500-ից ավելի մարդ:

Ամենից շատ դիտված