Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. նա վերադարձել է. Ժողովուրդ
copy image url

Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. նա վերադարձել է. Ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 08:03 31-03-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի առողջական վիճակը Գերմանիայում վատացել է:

Ինչպես օրեր առաջ հայտնել էինք, Ալեն Սիմոնյանը բակում մարզվելիս սայթաքել, վայր էր ընկել ու վնասել արմունկը, որից հետո «Նաիրի» բժշկական կենտրոնում նրան վիրահատել էին: Ձեռքը կոտրած եւ վիրահատած Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին գործուղվել էր Գերմանիա:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գերմանիա գործուղման ընթացքում բարդություններ են առաջացել վնասված թեւի հետ կապված, ինչի պատճառով էլ ԱԺ նախագահը 1 օր շուտ է վերադարձել Երեւան, որպեսզի ապրիլի մեկին կրկին վիրահատվի:

Հավելենք, որ պաշտոնական լուսանկարներում երեւում է՝ Սիմոնյանը վիրակապերով էր մասնակցում գերմանացի գործընկերների հետ հանդիպումներին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: