Նիդերլանդների ԱԳՆ-ն կոչ է արել կյանքի կոչել ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
copy image url

Նիդերլանդների ԱԳՆ-ն կոչ է արել կյանքի կոչել ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 20:30 24-02-2023
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը:

«Չորեքշաբթի ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կիրառեց միջանկյալ միջոցներ՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։ Կարևոր է, որ այս պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Նիդերլանդները հուսով է, որ Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի եռակողմ հանդիպումները շուտով կվերսկսվեն։ Մենք լիովին աջակցում ենք ԵՄ-ի գլխավորած բանակցային ջանքերին»,- ասված է Նիդերլանդների ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։