Կարծում եմ, որ Մարիամ Փաշինյանը իր թվարկած գրքերից և ոչ մեկը չի կարդացել. Միհրդատ Մադաթյան
copy image url

Կարծում եմ, որ Մարիամ Փաշինյանը իր թվարկած գրքերից և ոչ մեկը չի կարդացել. Միհրդատ Մադաթյան

Ներքին 2 տարի առաջ - 11:48 21-02-2023
Մենք էլ, դուք էլ ամենատարբեր գրքերն ենք կարդացել, բայց տարբերությունն այն է, թե ամեն մեկն ինչպես է այն ընկալում: Տվյալ դեպքում ի՞նչ են վրեցրել իրենց կարդացած գրքերից Մարիամ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ կդժվարանամ ասել: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում գովազդվող թրենդերն իրականությանը չեն համապատասխանում. «Կարծում եմ, որ Մարիամ Փաշինյանը իր գրած գրքերից և ոչ մեկը չի կարդացել: Դե, հիմա գրել է, այդպես շատերն են անում երևալու համար ավելի ինտելեկտուալ, ավելի կարդացած: Այդ ֆեյսբուքյան շոուն ավելի քննարվող առիթ էր, թե ինչ գրքեր են կարդացել»:

Մադաթյանը նշեց, որ մարդու ինտելեկտուալությունը որոշվում է իր ցուցադրողականությամբ. «Եթե մարդը լավ փոստ է գրում, մի երեք գրքի կամ գրողի անուն է գրում, այդ մարդուն համարում են ինտելեկտուալ, իսկ այն մարդն, ով ոչ մի բան չի գրում, ուրեմն ինտելեկտի պակաս ունի: Այ, սա է արժանի քննարկման»:

Անդրադառնալով Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի թվարկված գրքերի ցանկին՝ Մադաթյանն ասաց, որ նրանց պետք է հարցնել, թե ի՞նչ անհրաժեշտություն էին տեսնում թրենդին մասնակցելու. «Գրել գրքեր և դրանով խելացի երևալը ավելի շատ հուշում է այն բանի մասին, որ այդ մարդն այդքան էլ կարդալու հետ սեր չունի»,- եզրափակեց հոգեբանը: