ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում։
Քննարկման ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավորները պնդեցին, թե նախագիծը որոշակիություն չունի, հարցի հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին ու Գեղամ Նազարյանին, ասաց․ «Տպավորություն է, որ օրենքը մինչև վերջ չեք կարդացել» և ի պատասխան Արծվիկ Մինասյանի ժպտացող հայացքի՝ առաջարկեց այդպես չժպտալ։
«Նախագծում հստակ գրված է՝ «բռնի ուժով», «բռնի կոչերով»։ Շատ լավ հիմնավորված է, որ եթե մարդը հիմնավորում է իր ասածն առանց բռնի կոչի, ապա խնդիր չկա։ Ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների մասին է խոսքը։ Իսկ դուք ասում եք՝ «իշխանության ներկակացուցիչները»․․․իշխանությունը բռնի կոչերով, բռնություն գործադրելով որևէ բան դեռևս չի արել։ Դա մենք այլ մարդկանցից ենք լսել՝ 2020թ․-ից այս կողմ»,-պնդեց Արփի Դավոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․