Ուղիղ եթեր

Պտղունք գյուղի նորակառույց դպրոցից գողությունը կատարել էին երկու երևանցի

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:51 09-02-2023
Հունվարի 30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ հունվարի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Պտղունք գյուղի նորակառույց դպրոցից գողություն են արել։ Տարել էին ջեռուցման կաթսա ու 50 մարտկոց։

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են 29 և 38 տարեկան երկու երևանցի։ Փետրվարի 2-ին նրանցից մեկը՝ մայրաքաղաքի Արա Սարգսյան փողոցում, մյուսը՝ Բագրատունյաց փողոցում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին։

Տղամարդիկ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ամենից շատ դիտված