Խոշոր հրդեհ՝ Պտղունք գյուղում. BMW-ն վերածվել է մոխրակույտի. shamshyan.com
copy image url

Խոշոր հրդեհ՝ Պտղունք գյուղում. BMW-ն վերածվել է մոխրակույտի. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 10:02 24-01-2024
Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի Անի փողոցի թիվ 20 տան հետնամասում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նատալյա Բելգորովային պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայում։

Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։